Լրահոս

27.11.2013 21:44


ՊՆ նախարար. «Հայաստանը և ԼՂ-ն ի զորու են պաշտպանել Ղարաբաղի անվտանգությունը»

ՊՆ նախարար. «Հայաստանը և ԼՂ-ն ի զորու են պաշտպանել Ղարաբաղի անվտանգությունը»

Հայաստանի հարավ-արևմուտքում տեղակայված զորամասերից մեկի հսկողության տակ գտնվող առաջնային սահմանագծում այսօր անցկացված ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից azatutyun.am-ը հետաքրքրվեց, թե ի վերջո, Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սանձազերծման դեպքում ՀԱՊԿ-ը, և մասնավորապես, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը պարտավո՞ր են միջամտել: Ի պատասխան, նախարար Օհանյանը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և Հայաստանի Զինված ուժերն ու Ղարաբաղի Պաշտպանության բանակը միասնաբար ի զորու են պաշտպանել Ղարաբաղի անվտանգությունը:

«ՀՀ Զինված ուժերը և Արցախի Հանրապետության Զինված ուժերը այսօր ի վիճակ ի են դիմագրավել և դեռ ավելին՝ նախահարձակ լինել այն ուժերին, որոնք կան մեր հարևանների մոտ։ Եթե ոտնձգություն լինի Հայաստանի նկատմամբ, ապա մեզ հետ համագործակցող Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական, կարծում եմ, նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում մեզ հետ միասին կապահովի Հայաստանի անվտանգությունը»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ azatutyun.am-ում

Այս խորագրի վերջին նյութերը