Լրահոս

28.11.2013 08:40


Հրանուշ Հակոբյանի՝ ռուբլու տեսքով ունեցվածքը անհասկանալիորեն ավելացել է

Հրանուշ Հակոբյանի՝ ռուբլու տեսքով ունեցվածքը անհասկանալիորեն ավելացել է

«Ժողովուրդ»–ը գրում է.

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ունեցվածքի հայտարարագրում՝ դրամական միջոցների մեջ, նշել է նաև խորհրդային ռուբլու տեսքով ունեցվածքը, իսկ այն կազմում է 82 հազար 821 ռուբլի, գումար, որը խորհրդային տարիներին համարվում էր ահռելի ունեցվածք։

Ուշագրավն այն է, որ 2012թ. տարեսկզբին նա հայտարարագրել է 82 հազար 821 ռուբլի, իսկ տարեվերջին՝ 82 հազար 882 ռուբլի։ Թե ինչպես են գոյություն չունեցող երկրի անվավեր փողերն ավելացել, անհասկանալի է։ Հ. Հակոբյանի՝ ներկայիս արժույթներով ունեցվածքը ևս քիչ չէ՝ 28 մլն 287 հազար դրամ, 26 հազար 881 դոլար և 21 հազար 827 եվրո։ Եվ այս ամենը նա կուտակել է չոր աշխատավարձով, քանի որ եկամտի որևէ այլ աղբյուր նշված չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը