ԱՄՆ–ն ու ՀՀ–ն ցանկանում են ձևավորել առանց վիզաների ռեժիմ
«Այս տարվա հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը վավերացրեց «Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին» համաձայնագիրը։
«Ժողովուրդ»–ը փորձեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնից հետաքրքրվել, թե արդյոք ԱՄՆ-ը ևս չի՞ պատրաստվում դյուրացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը։ Մեր հարցմանն ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին. «Նոյեմբերի 22-ին Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկեցին վիզային ռեժիմի երկկողմ ազատականացման գործընթացը մեկնարկելու հարցը։ ԱՄՆ դեսպանությունն արդեն սկսել է տրամադրել բազմակի մուտքի արտոնագրեր 12 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման։
ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ կառավարությունը երկկողմ առևտրի ու ներդրումների ծավալները մեծացնելու նպատակով ցանկանում են ձևավորել առանց վիզաների ռեժիմ ԱՄՆ քաղաքացիների համար, իսկ ՀՀ քաղաքացիներին տրամադրել բազմակի մուտքի արտոնագրեր՝ 10 տարի ժամկետով»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ԱՄՆ–ն ու ՀՀ–ն ցանկանում են ձևավորել առանց վիզաների ռեժիմ
«Այս տարվա հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը վավերացրեց «Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին» համաձայնագիրը։
«Ժողովուրդ»–ը փորձեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնից հետաքրքրվել, թե արդյոք ԱՄՆ-ը ևս չի՞ պատրաստվում դյուրացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը։ Մեր հարցմանն ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին. «Նոյեմբերի 22-ին Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկեցին վիզային ռեժիմի երկկողմ ազատականացման գործընթացը մեկնարկելու հարցը։ ԱՄՆ դեսպանությունն արդեն սկսել է տրամադրել բազմակի մուտքի արտոնագրեր 12 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման։
ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ կառավարությունը երկկողմ առևտրի ու ներդրումների ծավալները մեծացնելու նպատակով ցանկանում են ձևավորել առանց վիզաների ռեժիմ ԱՄՆ քաղաքացիների համար, իսկ ՀՀ քաղաքացիներին տրամադրել բազմակի մուտքի արտոնագրեր՝ 10 տարի ժամկետով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։