Աշխարհ

28.11.2013 10:27


Այսօր Վիլնյուսում ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն է

Այսօր Վիլնյուսում ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն է

Այսօր Վիլնյուսում կմեկնարկի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը։ «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ գագաթաժողովի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ Ուկրաինայի կողմից ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը։ Պաշտոնական Կիևը, սակայն, հայտնել էր, որ կասեցնում է նախաստորագրման գործընթացը։

Գագաթաժողովի մասնակիցները կքննարկեն Եվրամիության համագործակցությունը հետխորհրդային 6 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:

Նոյեմբերի 28-29-ին գագաթաժողովին կմասնակցեն 34 երկրների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսին Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե ԵՄ-ի հետ 3 տարի տևած բանակցությունները հաջող ավարտ են ունեցել: Սակայն սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտնեց, որ Հայաստանը ցանկություն ունի մտնել Մաքսային միություն:

Այս խորագրի վերջին նյութերը