Լրահոս

28.11.2013 11:39


Նազիկ Ավդալյանը արու զավակ է ունեցել

Նազիկ Ավդալյանը արու զավակ է ունեցել

2009թ. ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանն արու զավակ է ունեցել, ում անվանակոչել են նրա ամուսնու ՝ Էրիկի հոր անունով` Վաչե: Այս մասին տեղեկացնում է footsport.am–ը։

Անվանի ծանրորդուհին, ով 2011թ. ապրիլի 26-ին Վանաձոր–Գյումրի ավտոճանապարհին ավտովթարի ենթակվեց և լուրջ կոտրվածքներ էր ստացել, անհավատալի տոկունություն ու կամք դրսեւորեց` հաղթահարելով մի քանի բարդ վիրահատություններ: Մարզուհին այն ժամանակ հայտարարեց՝ եթե ոչ մի խանգարող հանգամանք չլինի, նպատակ ունի կրկին Մեծ սպորտ վերադառնալ: Նազիկ Ավդալյանի ամուսինը վանաձորցի նախկին ծանրորդ Էրիկ Կարապետյանն է: Նշենք, որ Գյումրիում ծնված մարզուհին վանաձորցի ամուսնու եւ նրա ընտանիքի հետ այժմ բնակվում է Երեւանում: Նազիկը ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի է հռչակվել 2009թ. նոյեմբերի 25-ին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնուհին։
Մանրամասները՝ Footspot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը