«Թուրքական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը շանթահարվել է
«Թուրքական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, որը Ստամբուլից թռչում էր Միլան, «Աթաթուրք» օդանավակայանից օդ բարձրանալիս կայծակնահարվել է։ Այս մասին ավիակարգավարներին տեղեկացրել է օդաչուն, որից հետո օդանավը հարկադիր վայրէջք է կատարել։ «CNN Turk»–ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը լուրջ վնասվել է։
Նշենք, որ սա արդեն այս շաբաթվա նմանատիպ երկրորդ վայրէքն է. նոյեմբերի 25–ին «Թուրքական ավիաուղիների» Ստամբուլ–Լոնդոն չվերթն իրականացնող ինքնաթիռը կրկին հարկադիր վայրէջք էր կատարել։ Պատճառն այրվող իրի հոտն է եղել։