Լրահոս

28.11.2013 15:40


Եվրախորհրդարանի նախագահը հիասթափվել է Հայաստանից և Ուկրաինայից

Եվրախորհրդարանի նախագահը հիասթափվել է Հայաստանից և Ուկրաինայից

Անընդունելի է ՌԴ–ի ճնշումը «Արևելյան գործընկերության» երկրների վրա։ Այս մասին Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը։

Նա ողջունել է ԵՄ ասոցացման համաձայնագրին միացող Մոլդովային և Վրաստանին՝ միաժանակ մեծ հիասթափություն և ցավ հայտնելով Հայաստանի ու Ուկրաինայի դիրքորոշման կապակցությամբ։

«Ցավում եմ, որ այս որոշումները կայացվել են արտաքին ճնշման ներքո: Պետք է Ռուսաստանին հստակ ասենք՝ անընդունելի են «Արևելյան գործընկերության» երկրների վրա տնտեսական և քաղաքական ճնշումները»,-ընդգծել է Շուլցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը