Լրահոս

28.11.2013 19:24


Ռիհաննան 100 հազ դոլար է նվիրաբերել Ֆիլիպիններում փոթորկից տուժածներին

Ռիհաննան 100 հազ դոլար է նվիրաբերել Ֆիլիպիններում փոթորկից տուժածներին

«ABS-CBNNews.com»-ի փոխանցմամբ՝ 25-ամյա հայտնի բարբադոսցի երգչուհի Ռիհաննան 100 հազ դոլար է նվիրաբերել Ֆիլիպիններում Հայան փոթորկից տուժածներին: Բնական աղետի զոհ էր դարձել ավելի քան 5.200 մարդ, 12 հազարը՝ վիրավորվել, իսկ 160 հազ ընտանիք մնացել է առանց տանիքի:

Ռիհաննան գումարը փոխանցել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին («UNICEF»)՝ օգնության կոչ անելով նաև իր երկրպագուներին ու գործընկերներին. «Ֆիլիպիններում ավելի քան 5 մլն երեխա մեր օգնության կարիքն ունի: Ներկայումս նրանց աջակիցը «UNICEF»-ն է, ես նույնպես»:

Այս խորագրի վերջին նյութերը