Առաջին ալիքը միացել է «Եվրատեսիլյան ֆիլմերի շաբաթ» ծրագրին
Առաջին ալիքի եթերում մեկ շաբաթ շարունակ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու եվրոպական արտադրության հետաքրքիր ֆիլմեր: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը միացել է «Եվրատեսիլյան ֆիլմերի շաբաթ» ծրագրին, որն իրականացվում է «Եվրոպական հեռարձակողների միության» նախաձեռնությամբ: Ծրագիրը նպատակ ունի հանրահռչակել եվրոպական մշակույթը, տարբեր ազգերի ներկայացուցիչների շրջանում վերջին տարիներին ստեղծված ֆիլմերը ճանաչելի եւ սիրելի դարձնել, հիշեցնել, որ եվրոպական արտադրության ֆիլմերը իրենց արժանի տեղն ունեն հոլիվուդյան ֆիլմերի կողքին:
Ծրագրի շրջանակում «Եվրոպական հեռարձակողների միության» (EBU) 26 անդամներ՝ եվրոպական հանրային հեռարձակողներ, մեկ շաբաթ շարունակ կներկայացնեն եվրոպական արտադրության լիամետրաժ ֆիլմեր, որոնք դեռեւս մեծ տարածում չեն գտել իրենց երկրի սահմաններից դուրս: Բացի ֆիլմերի ցուցադրությունից՝ ռադիո եւ հեռուստատեսային ալիքները կներկայացնեն նաեւ ստեղծագործական կազմի՝ դերասանների, ռեժիսորների, սցենարիստների հետ հարցազրույցներ, տարբեր տեսանյութեր ֆիլմերի ստեղծման պատմության մասին:
Ծրագրի շրջանակներում՝ դեկտեմբերի 2-8-ը, Առաջին ալիքը կներկայացնի 7 ֆիլմ՝ «Անպարտելիները», «Մյուս կինը», «Կրաուզեի բուժումը», «Շնիցել դրախտ», «Օկամի ածելին», «Պարետային ժամ 1», «Պարետային ժամ 2»:
«Եվրոպական հեռարձակողների միության» մեծ ընտանիքին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն միացել են ութ տարի առաջ:

Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին