Լրահոս

28.11.2013 16:04


Ինքնասպան է եղել Երևանի հայ-հունական պետական քոլեջի փոխտնօրենը

Ինքնասպան է եղել Երևանի հայ-հունական պետական քոլեջի փոխտնօրենը

Այսօր Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը Ավանեսովի փողոցի 8/1 շենքի թիվ 6 բնակարանում հայտնաբերել է 30-ամյա Ռոման Նահապետյանի դին՝ կրծքավանդակի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Քննչական խումբն ու ոստիկանության փորձաքրեագետները դիակի մոտ հայտնաբերել են որսորդական երկփողանի հրացան, ինչպես նաև երկտողեր, որոնցից մեկն ուղղված է եղել Ռ. Նահապետյանի մորը. «Լվացվելուց ինձ չհիշես, մամ ջան»:

Ռ. Նահապետյանն ամուրի էր, բնակվում էր մոր հետ և աշխատում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ հունական պետական քոլեջում՝ որպես փոխտնօրեն:

Այս խորագրի վերջին նյութերը