Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2013թ. նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Խաչիկ Հարությունյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Մարտունի Դոխոլյանին տալու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՕԵԿ–ական Խաչիկ Հարությունյանը պատգամավորական լիազորությունները վայր էր դրել ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր նշանակվելու կապակցությամբ։
Դոխոլյանը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան է։
Լևոն Դոխոլյանին մանդատ տվեցին

7or.am