Աշխարհ

28.11.2013 16:34


Վիլնյուսում «ամոթանք» են տվել Ուկրաինային

Վիլնյուսում «ամոթանք» են տվել Ուկրաինային

Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտը Վիլնյուսում դիմելով Ուկրաինային՝ ընդգծել է. «ԵՄ-ն շուկա չէ»։

Նա հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային ֆինանսկան օգնություն ցուցաբերել՝ միաժամանակ առաջարկելով եվրոպական արժեքներ և չափանիշներ։

«Չգիտեմ, թե Ռուսաստանն ինչ է առաջարկել Ուկրաինային, բայց մենք կարող ենք մակրոֆինանսական օգնություն ցուցաբերել: Ի դեպ, նման օգնություն անհրաժեշտ է նաև Ռուսաստանին, որովհետև նրանք էլ երկիրը մոդեռնիզացնելու կարիք ունեն: Բայց ոչ ոք չի մտածում, չէ՞, որ Ուկրաինան կարող էր օգնել Ռուսաստանին»-հայտարարել է Բիլդտը։

Իսկ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չափազանցված է համարել ԵՄ–ի չափանիշներին Ուկրաինայի օրենսդրությունը համապատասխանեցնելու համար այդ երկրից պահանջվող 165 մլրդ եվրո գումարը։

«Այդ թիվը վստահություն չի ներշնչում: Միակ ծախսը, որ կարող է ունենալ Ուկրաինան, անգործության համար է: Ուկրաինան վտանգի տակ է դնում իր ապագան։ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում Ուկրաինայի ՀՆԱ-ն կաճեր 6,2%–ով»,-հայտարարել է Ֆյուլեն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում դժգոհել էր, որ Եվրամիությունն իրենց երկրին ընդամենը 1 մլրդ եվրոյի վարկ է առաջարկել ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար։

«Ուշագրավ թիվ է, այնպես չէ՞։ Մինչդեռ Ուկրաինայի օերնսդրությունը ԵՄ-ի պահանջներին համապատասխանեցնելու համար մեզ 165 մլրդ եվրո է անհրաժեշտ»,-ասել էր վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը