Լրահոս

28.11.2013 16:31


«Արցախ» բանկի մասնաճյուղում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

«Արցախ» բանկի մասնաճյուղում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 14,18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան 3 հասցեում՝ «Արցախ» բանկի մասնաճյուղում, պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տարհանվել են բանկի 47 աշխատակից և մեկ ոստիկան, շենքի 12 բնակիչ և հարակից թիվ 28 նախաուսումնական հաստատությունից 86 երեխա և 15 աշխատակից:
Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը