«Հայաստանը եւ Եվրախորհուրդը» թեմայով քննարկում Դանիայում
Նոյեմբերի 27-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ «Հայաստանը եւ Եվրախորհուրդը» խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր Դանիայում Հայաստանի դեսպանության եւ «Եվրոպական շարժում» դանիական հասարակական կազմակերպության կողմից:
Քննարկման թեմաներն էին ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության արդյունքները, ԵԽ Նախարարների կոմիտեում Ավստրիայի նախագահության գերակայությունները, Դանիայի եւ Եվրոպայի Խորհրդի փոխհարաբերությունները, որոնք ներկայացրեցին համապատասխանաբար ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, Դանիայում Ավստրիայի դեսպան Էռնստ-Պետեր Բրեզովսին եւ Դանիայի Խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության փոխնախագահ Միքայել Աաստրուպ Յենսենը:
Քննարկմանը ներկա էին Դանիայում Ավստրիայի դեսպանության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:
Քննարկումը սկսվեց «Եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ եւ Կոպենհագենի քաղաքային խորհրդի անդամ Յենս Քրիստիան Լյուտկենի խոսքով, ով ներկայացրեց քննարկման թեմաները եւ բանախոսներին:
ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում իր առաջին նախագահությանը: Այնուհետեւ նա թվարկեց Հայաստանի նախագահության գերակայությունները, ինչպես նաեւ անցկացված նշանակալի միջոցառումները:
Այնուհետեւ ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության փոխնախագահ Միքայել Աաստրուպ Յենսենը, ով ծավալուն անդրադարձ կատարեց հայ-դանիական հարաբերությունների պատմությանը:
Վերջում ելույթ ունեցավ Ավստրիայի դեսպան Էռնստ-Պետեր Բրեզովսկին, ով շնորհավորելով Հայաստանին շատ հաջողված նախագահության համար, ներկայացրեց Ավստրիայի նախագահության գերակայությունները: Նա կարեւորեց Ավստրիայի նախագահության ընթացքում 2014թ. մայիսին անցկացվելիք նախարարական համաժողովը` որը նվիրված է լինելու ԵԽ կազմավորման 65-ամյակին եւ նպատակ է ունենալու քննարկել ԵԽ ու ԵԱՀԿ միջեւ երկարաժամկետ համագործակցության ծրագրերը: