Տարին մի անգամ աշխարհի հայերն իրենց հայացքներն են սեւեռում արցախաշինության կամ ընդհանրապես հայրենաշինության աշխատանքներից առաջնային կարեւորություն ներկայացնող մի ծրագրի վրա: Հայացքների համազգային կենտրոնացումը իհարկե զուտ ֆինանսական նշանակություն չունի: Համաշխարհային ազգ լինելու եւ ցանցային կառույցից ակնկալված կազմակերպված աշխատանք իրականացնելու կոչված պետական եւ հասարակական մեքենաների նպատակաուղղված եւ համակարգավորված աշխատելու փաստն է, այն ինչ որ իրականացվում է հերթական տարի այս օրերին:
Այս ծրագիրը կոչվում է հեռուստամարաթոն, հեռախոսամարաթոն թե ռադիոմարաթոն կամ դասական ձեւի դրամահավաք, հետապնդում է ազգովին առաջնային օրակարգի շուրջ համախմբվելու հրամայականի կենսագործումը: Սկզբնական տարիներին առավելաբար Միացյալ Նահանգներում կամ առհասարակ դասական սփյուռքում կենտրոնացած, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցը հետզհետե ընդարձակեց իր տարածքը` իր աշխատանքային հովանոցի տակ ներառելով նաեւ նոր սփյուռքի կազմակերպվող համայնքները: Ավելի՛ն. Հայրենիքը` Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններով արդեն քանիերորդ տարին լինելով մասնակցում է համահայկական տարողություն նվաճած այս դրամահավաքին:
Հերթական տարի, ծրագրի ընտրությունը անշուշտ պատահականության հետ կապ չունի: Ռազմավարական առումով որքան էլ հասկանալի լինի Արցախի իրողական անկախության իրավականացման անհրաժեշտությունը` եթե Հայաստանի Հանրապետության հզորացման համար Արցախն իր կայացած պետականությամբ եւ պաշտպանողական հզոր համակարգով անփոխարինելի երաշխիք է, ապա Արցախը իր հերթին կշնչի, կզարգանա, կբարգավաճի, կազատագրվի, կինքնորոշվի, միջազգայնորեն իբրեւ անկախ կճանանաչվի եւ կինքնապաշտպանվի ամենից առաջ Հայաստանի Հանրապետության նեցուկով:
Հայաստանի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն այս մեկության ամրակայման, անքակտելիության եւ փոխկապակցված անվտանգության երաշխիքի առավել արմատավորման համար կենսական են առարկայական միջոցները, ճանապարհները, կապը ընդհանրապես: Ճանապարհների հարթումը հին պատմական ժամանակներից ի վեր թագավորությունների եւ կայսրությունների համար առաջնային նշանակություն են ունեցել: Պատերազմների համարյա ավարտին հաջորդած ճանապարհաշինությունները ռազմավարական կարեւորագույն նշանակություն են ունեցել: Այդ ճանապարհաշինությունը իհարկե հետապնդել է ավելի հեռահար նպատակներ, որոնց համար տրամադրվել են հսկայական մարդուժ եւ միջոցներ:
Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցումը առաջին մեծածավալ ճանապարհաշինության ծրագիրն էր, որը հաջողացրեց համայն հայությունը: Այժմ Վարդենիս-Մարտակերտը պիտի դառնա այն երկրորդ մայրուղին, որ էապես նպաստած պիտի լինի Հայաստանի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն երկկողմանիորեն ռազմավարական նշանակություն ունեցող համազգային օրակարգին:
Միջազգային ճանաչման ուղղությամբ բոլոր բաղադրիչներն ամբողջացնող Արցախի Հանրապետության համար ավելի քան կարեւոր են մայրուղիները, ենթակառույցները, պետականությունից ակնկալված բոլոր բաժանմունքների կայացումը: Մայրուղիների կառուցման այս կարեւորագույն աշխատանքին զուգահեռ Ստեփանակերտը օդային տարածքով պատրաստ է կապվելու նախ «Զվարթնոց»-ին, ապա արտաքին աշխարհին: Կապը ուրեմն առհասարակ, լինի ցամաքային թե օդային, ռազմավարական գերակա ուղղություն է տվյալ պետության համար:
Պարզ է, որ Բաքուն այսօր հայտնվել է միջազգային ճնշման տակ` ընդունելու համար Ստեփանակերտի օդակայանի գործարկման իրականությունը: Գործարկման առկախումը անշուշտ կապ չունի տեխնիկական պատճառների հետ. Դա զուտ քաղաքական է Բաքվի համար: Հայկական կողմի համար` ռազմավարական:
Գորիս-Ստեփանակերտից հետո, Վարդենիս-Մարտակերտ մայրուղին միջազգային ընտանիքին ավելի կհամոզի, որ ցամաքային կապի խնդիրները լուծած Ստեփանակերտն ավելի քան պատրաստ է օդային կապն իրականացնելու:
«Հայաստան» հիմնադրամի այս տարվա ծրագիրը կարեւոր է նաեւ ա՛յս իմաստով:
Ցամաքային մայրուղուց դեպի օդային ուղիներ

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր