Վրաստանը և Մոլդովան նախաստորագրել են ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Վրաստանը և Մոլդովան նախաստորագրել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը։ Այսօր Վիլնյուսում ընթացող«Արևելյան գործընկերության» համաժողովի ժամանակ վրացական կողմից համաձայնագիրը նախաստորագրել է փոխարտգործնախարար Դավիդ Զալկալիանին։ Նա հայտարարել է, որ իր երկրի համար դա «պատմական իրադարձություն է»։
Մոլդովական կողմից համաձայնագիրը նախաստորագրել են ԱԳ նախարար Նատալյա Գերմանը և Էկոնոմիկայի փոխնախարար Օկտավիան Կալմիկը։
Նախաստորագրված այդ արձանագրությունների բովանդակությունը դեռ շարունակում է գաղտնի պահվել։
Ասոցացման համաձայնագրերի վերջնական ստորագրումը նախատեսվում է 2014 թվականին։
Հայաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան ձեռնպահ են մնացել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց։
Վրաստանը և Մոլդովան նախաստորագրել են ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Վրաստանը և Մոլդովան նախաստորագրել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը։ Այսօր Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» համաժողովի ժամանակ վրացական կողմից համաձայնագիրը նախաստորագրել է փոխարտգործնախարար Դավիդ Զալկալիանին։ Նա հայտարարել է, որ իր երկրի համար դա «պատմական իրադարձություն է»։

7or.am