Լրահոս

28.11.2013 22:05


Ոստիկանության կապիտանը բռնվել է կաշառք ստանալու պահին

Ոստիկանության կապիտանը բռնվել է կաշառք ստանալու պահին

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը, որը ոստիկանության համակարգում էր 2006 թվականից:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:
Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է:

Այս խորագրի վերջին նյութերը