Լրահոս

29.11.2013 10:08


Ոստիկանությունն իրավասու չէ մեկնաբանել

Ոստիկանությունն իրավասու չէ մեկնաբանել

Ոստիկանությունն իրավասու չէ մեկնաբանել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով նախօրեին տեղի ունեցած նիստին ամբաստանյալ Հարություն Սարգսյանի արած հայտարարությունը: Այս մասին «Չորրորդ իշխանության» թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի ծառայությունից:

Թերթը հայտնել էր, որ Կարեն Եսայանի սպանության գործով նախօրեին տեղի ունեցած նիստին ամբաստանյալ Հարություն Սարգսյանը հայտարարել է, որ երբեք չի ընդունի իրեն մեղսագրվող արարքը, քանի որ դիմացել է, և դա չի արել դաժան ծեծի ենթարկվելուց հետո Գյումրիի ոստիկանությունում, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, այնպես էլ Երևանի ՁԱՊՎ-ում, նա իր ցուցմունքում նշել է, որ իրեն ծեծելու գործընթացին մասնակցել է նաև քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանը, որն այժմ Երևանի ոստիկանապետն է: Այդ ծեծը, նրա խոսքով, ամենադաժանն էր, որից հետո նույնիսկ կորցրել է գիտակցությունը:

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը