Լրահոս

29.11.2013 10:36


Յուրի Վարդանյանի շռայլ ծախսերը

Յուրի Վարդանյանի շռայլ ծախսերը

«Ժողովուրդ»–ը գրում է.

«Յուրիկ Վարդանյանի ղեկավարած ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը բավական շռայլ է պետական բյուջեի միջոցները ծախսելիս։ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս նախարարությունը վերջերս գնել է 90 հազար դրամ արժողության ճենապակյա, 138-հազարանոց արծաթապատ և 520-հազարանոց փայտյա հուշանվեր՝ յուրաքանչյուրից մեկ հատ։ Բացի այդ՝ այս նախարարությունը թանկարժեք՝ «Աղթամար», «Տոնական» և «Նաիրի» կոնյակներ է գնել։ Իսկ ահա 260 հազար դրամ էլ ծախսել է շնորհավորական բացիկների ձեռքբերման համար. ընդ որում, բացիկները նախարարությունը պատվիրել է ոչ ավել, ոչ պակաս թանկարժեք թղթի վրա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը