ՏՄՊՊՀ–ն համաձայն չէ Համաշխարհային բանկի որոշ եզրակացությունների հետ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասել է, որ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) համաձայն չէ Համաշխարհային բանկի «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցելիություն և միակցություն» զեկույցի որոշ եզրակացությունների հետ.
«Համաշխարհային բանկի մասնագետները նշում են, որ Հայաստանի տնտեսության մոնոպոլացման աստիճանը բարձր է՝ ԱՊՀ մյուս երկրների համեմատ: Մենք համամիտ չենք այդ մտքի հետ, և չենք կարծում, որ դա այդպես է»։
Նրա խոսքերով՝ քանի որ կենտրոնացված ոլորտներում ստեղծված տնտեսության արժեքը շատ ավելի մեծ է չկենտրոնացվածների համեմատ, ստացվում է, որ ՀՆԱ նկատմամբ կենտրոնացված ոլորտների ստեղծած արդյունքը մեծ կշիռ ունի: Այդ պատճառով էլ Համաշխարհային բանկը մեզ համարել է առավել մոնոպոլացված տնտեսությամբ երկիր: