Ահա և վերջ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը Վիլնյուսում ջուրը գցեց Տիգրան Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի հայտարարությունները: Եթե հիշում եք, Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՄՄ-ին միանալու փաստաթղթերի վրա նաև ինքն էր աշխատում, և որ այդ որոշումը եղել է պլանավորված, ինչը ենթադրում էր որոշ «կողմ» և «դեմ»-երի հաշվարկներ: «Մենք այս որոշումը կայացնելուց առաջ բազմաթիվ քննարկումներ ենք անցկացրել, Ազգային անվտանգության խորհրդում մի քանի անգամ խորհրդակցություն է անցկացվել, և մեր ազգային շահերից ելնելով՝ որոշեցինք կայացնել այս որոշումը»,- սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաղդասարյանը՝ ընդգծելով, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կապված է Մաքսային միության անդամ երկրների հետ, ինչի արդյունքում էլ կատարվել է այդ միությանն անդամակցելու որոշումը: «Մեր արտահանման ծավալների մեծ մասը բաժին է ընկնում Մաքսային միության երկրներին, ուստի պետք է հասկանալ, որ այս որոշումը բխում էր մեր ազգային շահերից»,- ասաց Բաղդասարյանը։ Էլ չեմ խոսում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունների մասին, երբ մարդը «արևմտամետից» մեկ օրվա մեջ դառավ ՄՄ-ի վկա: Դե եկեք այս հայտարարութունից հետո քննարկենք ստեղծված իրավիճակը: Իսկ իրականությունը շատ պարզ է. Սերժ Սարգսյանն իրականում միանձնյա «գիշերային» որոշումներ է կայացնում, ինչի վառ ապացույցը նաև այս հայտարարությունն է:
Իրականությունը շատ պարզ է

Նինա Մարգարյան