«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ Բեյրութում՝ Իրանի դեսպանատան մոտ, այսօր հերթական պայթյունն է որոտացել։ Լիբանանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ պայթել է հին հրթիռի մարտական հատվածը։
Իրանի դեսպանատան աշխատակիցը կտրականապես հերքել է այն փաստը, որ հրթիռն արձակվել է դեսպանատան վրա։ Հաղորդվում է նաև, որ վերջին ժամանակներս սակրավորներն այդ տարածքում կատարում են Երկրորդ լիբանանյան պատերազմից մնացած չպայթած ականների, ավիառումբերի և հրթիռների չեզոքացման աշխատանքներ։ Հենց նմանատիպ աշխատանքի ժամանակ էլ որոտացել է պայթյունը։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19–ին Իրանի դեսպանատան մոտ 2 պայթյունի հետևանքով զոհվեց 25 մարդ, վիրավորվեց՝ 155–ը։ Կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Ալ Քաիդա»–ի հետ կապված ահաբեկչական խմբավորումը։ Իսկ Իրանն այդ հարցում մեղադրեց Իսրայելին։
Պայթյուն Բեյրութում՝ Իրանի դեսպանատան մոտ