Լրահոս

29.11.2013 14:16


Կոնգրեսի պատվիրակությունը Լոնդոնում մի շարք հանդիպումներ է ունեցել

Կոնգրեսի պատվիրակությունը Լոնդոնում մի շարք հանդիպումներ է ունեցել

ALDE կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մասնակցել են ALDE-ի խորհրդի հանդիպմանը: Ilur.am–ը հաղորդում է, որ, ըստ ALDE-ի կանոնադրության, խորհուրդը պետք է հաստատի իր անդամ կուսակցությունների անվանափոխությունը: Հիշեցնենք, որ ՀՀՇ կուսակցությունը ALDE-ի անդամ էր, եւ Կոնգրեսի վերանվանումը ALDE-ի խորհրդի անդամները հաստատել են միաձայն:

Երեկ Կոնգրեսի պատվիրակությունը (Արամ Մանուկյան, Լեւոն Զուրաբյան, Լեւիկ Խաչտարյան, Վլադիմիր Կարապետյան, Վահան Վարդապետյան, Գարիկ Գրիգորյան եւ Գեւորգ Գեւորգյան) հանդիպումներ են ունեցել ALDE կուսակցության նախագահ սըր Գրահամ Ուաթսոնի, Գերմանիայի եվրոպական հարաբերությունների հարցով պետնախարար Մայքլ Լինքի եւ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ:

Մանրամասները՝ ilur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը