ԱՄՆ ռեստորաններում ափսեում սնունդ թողնելու համար հաճախորդը կվճարի կրկնակի
Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»–ը, Լոս Անջելեսի 100–ից ավելի ռեստորաններ ստորագրել են Սնունդ թափելու սահմանափակման մասին Նյու Յորքի կոնվենցիան: ՄԱԿ-ի հաշվարկով՝ տարեկան աշխարհում 750 մլրդ դոլարի սնունդ է թափվում:
Այսուհետև Լոս Անջելեսի ռեստորաններն իրենց այցելուներին կարգելեն սնունդ թողնել ափսեներում, քանի որ տեղական ռեստորաններում հաշվել են, որ դեն է նետվում գնված ապրանքի 30%-ը: Հաճախորդը պետք է վերցնի այնքան սնունդ, որքան կարող է ուտել: Հակառակ դեպքում ստիպված կլինի կրկնակի վճարել: Իրենց հերթին խոհարարները նվազեցնելու են առաջարկվող ուտեստների չափաբաժինները։