Լրահոս

29.11.2013 22:11


Բեյոնսեի պաշտոնական ներկայացուցիչները հերքում են

Բեյոնսեի պաշտոնական ներկայացուցիչները հերքում են

Արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր լրատվամիջոցներում լուրեր են պտտվում այն մասին, որ Եգիպտոսի հնագույն ժառանգության նախկին նախարար Զահի Հավաասը վտարել է հայտնի երգչուհի Բեյոնսեին եգիպտական բուրգերի էքսկուրսիայից երգչուհու և նրա թիկնապահի անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Նրանք ուշացումով էին ժամանել թանգարան և վիճաբանել թանգարանի լուսանկարչի հետ՝ արգելելով լուսանկարել Բեյոնսեին:

Սակայն լուրը չմնաց անպատասխան: Բեյոնսեի պաշտոնական ներկայացուցիչները սկանդալային տեղեկությունը հերքող հաղորդում են տարածել, որում ասված է. «Ոչ մի նմանատիպ բան երբեք տեղի չի ունեցել: Վերջին անգամ Բեյոնսեն եղել է Եգիպտոսում 2009–ին՝ համաշխարհային շրջագայության ժամանակ: Այս պատմվածքը բացահայտ սուտ է և իրականության հետ ոչ մի կապ չունի»:

Այս խորագրի վերջին նյութերը