Մեկնաբանություն

29.11.2013 16:59


Տհաճ էր, պարո՛ն Սարգսյան, տհաճ (տեսանյութ)

Տհաճ էր, պարո՛ն Սարգսյան, տհաճ (տեսանյութ)

Եվրախորհրդարանի նախագահը նախօրեին հայտարարեց, որ հիասթափվել է ԵՄ ասոցացման համաձայնագրին չմիանալու Հայաստանի որոշոմից։ Մինչ այդ էլ եվրոպացի պաշտոնյաները տարբեր տոնայնությամբ նույնաբովանդակ հայտարարություններով էին հանդես եկել՝ «3.5 տարի անիմաստ ժամանակ ու գումար վատնեցինք, որ ի՞նչ անենք»։

Եվ ի՞նչ է պատասխանում հիասթափված եվրոպացիներին Հայաստանի գործող նախագահը։

«Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումն Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ»,– այսօր հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Ի՞նչ օվկիանոս, ի՞նչ հետևողական ջանքեր... Մեկ օրվա մեջ Ձեզ մտցրին Մաքսային միություն (ավելի ճիշտ՝ Դուք գլխապատառ նետվեցիք այնտեղ), որ աջակցենք առանց բաժանարար գծերի Եվրոպա կառուցելո՞ւն։ Դե հիմա կտեսնեք բաժանարար գծերը։

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ Քիչ էր մնում մոռանայի, պարո՛ն Սարգսյան. ի՞նչ պարտադիր էր տենց կոտորվելով թռնել ու բարևել Ալիևին։ Ամենայն անկեղծությամբ՝ տհաճ էր։

Այս խորագրի վերջին նյութերը