Լրահոս

30.11.2013 00:37


«Կա՛մ ժողովրդի թելադրանքով շարժվեք, կա՛մ ինքնակամ հեռացեք»

«Կա՛մ ժողովրդի թելադրանքով շարժվեք, կա՛մ ինքնակամ հեռացեք»

Վարչապետը ասել է, թե ՏՏ ոլորտի կադրերի պատրաստման նպատակով կառավարությունը փոխելու է շեշտադրումը:
Դժվար չի լինի պատկերացնել, թե հերթական անգամ շեշտադրում փոխելով՝ ինչպես կապականվի ՏՏ ոլորտը: Կառավարությունը բազմիցս ապացուցել է, թե ինչ խառնիճաղանջ իրավիճակ է ստեղծվում բոլոր այն բնագավառներում, որտեղ շեշտադրումներ է փոխում:
Օրինակները բազմաթիվ են, սակայն կանրադառնամ «Կուտակային կենսաթոշակային» համակարգին, որի դեմ արտահայտվողներից առաջիններն էլ հենց ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն էին: Ի դեպ, կենսաթոշակային համակարգում շեշտադրման փոփոխությունը ծնեց այդ դժգոհության ալիքը, ինչպես այլ շեշտադրումների փոփոխություններն են ծնում դժգոհության ալիք:
Հ.Գ. Ինչպես փորձը ցույց տվեց, «և′, և′» չի լինում, լինում է «կա′մ, կա′մ», այնպես որ, կա՛մ ժողովրդի թելադրանքով շարժվեք, կա՛մ ինքնակամ հեռացեք:

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը