Լրահոս

30.11.2013 00:41


Մերի Մովսիսյան. «Փաստորեն հարգարժան ՀՀ նախագահը «և-և»-ին տեր չկանգնեց»

Մերի Մովսիսյան. «Փաստորեն հարգարժան ՀՀ նախագահը «և-և»-ին տեր չկանգնեց»

Փաստորեն հարգարժան ՀՀ նախագահը «և-և»-ին տեր չկանգնեց: Այ, հիմա թող «և-և»-ի ապոլոգետներն ու պալատական «քաղաքագետները. խոսեն: Կարիք չկար քաղաքական անբարոյականությամբ զբաղվել ու անհեռատես որոշումներով վարկաբեկել երկիրը, չէ, ավելի շուտ սեփական համբավը՝ որպես ՀՀ նախագահի թե ռուսների, թե եվրոպացիների մոտ: Ասոցացումը մնաց “ոչ”-ի տիրույթներում: Ինչ վերաբերում է Եվրասիական միություն ու ՄՄ ինտեգրվելուն, ապա արևմուտք կողմնորոշված Վրաստանի պարագայում, բավականին բարդ է խոսել մեկ ընդհանուր մաքսային տարածքի մասին: Այսպիսով, դե-ֆակտո ստացվում է “ոչ-ոչ” մոդելը, որն ի սկզբան է ենթադրում էր ՀՀ շահերի արտահայտման լավագույն ճանապարհը, սակայն “և-և”-ից հետո ստացանք այն ինչ ստացանք՝ Ճ կլասսի երկրի համբավ:

Հ.Գ. «Շուստրի» նախագահի կերպարն էլ թող իզուր չշրջանառեն «անկախ» ԶԼՄ-ները: Քաղաքական լիդերության մեջ բարոյականության սկզբունքը դեռ ոչ մեկ չի հերքել ու բարոյական լիդերի կերպարը բոլոր ժամանակներում էլ արդիական է:

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը