ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանցագործության մասին հաղորդմանը պատասխանել է գրությամբ
2013 թ. նոյեմբերի 28-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ հատուկ քննչական ծառայության գրությունն ի պատասխան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից Շանթ Հարությունյանին բռնության ենթարկելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման: ՀՀ ՀՔԾ-ն պարտավոր էր հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ կայացնել որոշում (քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մերժելու կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին), այլ ոչ թե հաղորդմանը պատասխանել գրությամբ:

Գրությունը ՀՔԱ-ն ներկայացնում է ամբողջությամբ: