Սպիտակ տան կայքում 100.000 մարդ ստորագրել է Յանուկովիչի դեմ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ ստորագրահավաք է իրականացվում։ Սպիտակ տան կայքում 100.000–ից ավելի մարդ ստորագրել է նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրագրի տակ։ «Взгляд»-ի փոխանցմամբ` ստորագրահավաքը սկսվել էր երեքշաբթի, որի մասնակիցները հայտարարում են, որ չեն կարող համակերպվել Յանուկովիչի և նրա կառավարության կողմից արևմտյան քաղաքակրթությանը մերձենալու ուկրաինացի ժողովրդի իրավունքը մերժելու հետ։
Խնդրագրի հեղինակները ԱՄՆ-ի իշխանություններից մասնավորապես պահանջում են Յանուկովիչին և նրա նախարարների կաբինետի անդամներին արգելել մուտքն ԱՄՆ և ԵՄ, և սառեցնել նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների բանկային հաշիվները։
Սպիտակ տունը պարտավոր է պաշտոնապես արձագանքել այս խնդրագրին, քանի որ կայքի կանոնների համաձայն՝ 30 օրում 100.000 ստորագրություն հավաքած խնդրագրերն անպատասխան չպետք է թողնվեն։

7or.am