153 տարվա կոնյակն աճուրդում վաճառվել է 156 740 դոլարով
Ֆրանսիական 153 տարվա հնությամբ կոնյակը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 156 740 դոլարով։ «luxlux.net»–ի փոխանցմամբ՝ կոնյակը ստեղծվել է 1858-ին ֆրանսիական հայտնի «Croizet» ընկերության կողմից։ Խմիչքի բարձր գինը պայմանավորված է 1864-1890 թթ. Ֆրանսիայում գինեգործության ճգնաժամով, որն առաջ էր եկել վնասատուների՝ Ֆրանսիայի լավագույն խաղողի այգիները ոչնչացնելու պատճառով։
«Croizet» կոնյակի այս շիշն անվանական է եղել։ Ընկերության հիմնադիր Լեոնի Կրուազեն այն անվանել է սիրելի դստեր պատվին՝ Cuvee Leonie։ Լեոնի Կրուազեն պահպանել է թանկարժեք շիշն ու որպես ժառանգություն՝ թողել հետնորդներին։