ԼՂՀ փոխվարչապետ. «Գագիկ Ծառուկյանը անձամբ մասնակցել է վիճակախաղի տոմսերի իրացման աշխատանքներին»
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Արցախի կառավարության կազմակերպած վիճակախաղի տոմսերի վաճառքին։
Հարցին՝ վերջերս «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում դուք խոստացել էիք, որ դեկտեմբերի 1-ին կհայտարարեք այն գործարարների, անհատների և իրավաբանական անձանց անունները, ովքեր աջակցել են, նպաստել են վիճակախաղի տարածման աշխատանքներին: Ի դեպ, նույն լրատվականի, մեղմ ասած, ոչ ճիշտ մեկնաբանման պատճառով թեման, հատկապես` սոցցանցերում, տհաճ քննարկումների առիթ դարձավ: Արդյոք կարո՞ղ եք մեզ ասել, թե հայաստանյան գործարարներից ովքեր են աջակցել այս ծրագրին, և որքանով ե՞ն նպաստել վիճակախաղի տոմսերի վաճառքի իրականացմանը, նա պատասխանել է.
–-Այն, ինչ խոստացել ենք, անպայման իրականություն ենք դարձնելու: Ոչ մի թեմա փակ չի մնա: Բոլոր հարցերին կտրվեն սպառիչ պատասխաններ: Դեկտեմբերի 1-ը այն ժամկետն է, որ հանձնաժողովի կողմից պետք է մարվեն չվաճառված վիճակախաղի տոմսերը: Միայն դրանից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ, մամուլում կհրապարակենք անուններ, նաև պատրաստվում ենք կառավարության անունից շնորհակալական նամակներ ուղարկել բոլոր նրանց, ովքեր աջակցել են, նպաստել են ԼՂՀ ազգային վիճակախաղի առաջին թողարկման աշխատանքների իրականացմանը:
Ինչ վերաբերում է «Առաջին լրատվականի» կողմից թեմայի նման մատուցմանը, որը տհաճ քննարկումների վերածվեց «Ֆեյսբուք»սոցիալական ցանցում, ասեմ, որ հիասթափեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր կարծում էին, որ դրանով կարող են ինչ-որ բացասական դերակատարությամբ կամ միջամտությամբ ազդել այս նախաձեռնության վրա: Հատկապես` նրանց համար ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը անձամբ մասնակցել է վիճակախաղի տոմսերի իրացման աշխատանքներին, ավելին` իր շրջապատում էլ քարոզչություն է իրականացրել: Ես ուզում եմ «Առաջին լրատվականի» կատարած մանիպուլյացիոն հնարքի անունը դնել «փորձ` խանգարելու ազգանվեր գործի կյանքի կոչմանը», և շուտով, երբ մենք կհրապարակենք այն, ինչ խոստացել եմ, ժողովուրդը կտեսնի, որ այդ փորձը բարեհաջող ձախողվել է: Ավելին ասեմ` չի բացառվում որ մենք թվեր հրապարակենք, թե այս գործի քարոզիչներից ով ինչքան վիճակախաղի տոմս է վաճառել:
ԼՂՀ փոխվարչապետ. «Գագիկ Ծառուկյանը անձամբ մասնակցել է վիճակախաղի տոմսերի իրացման աշխատանքներին»
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Արցախի կառավարության կազմակերպած վիճակախաղի տոմսերի վաճառքին։
Մանրամասները՝ Yerkir.am–ում