Լրահոս

30.11.2013 12:24


Տուժողը ոստիկանություն չէր դիմել

Տուժողը ոստիկանություն չէր դիմել

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Րաֆֆի Ա.-ին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 16-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, ննջասենյակի պատուհանը հրել-բացելով` մուտք է գործել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի 5 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկն ու գողացել կենցաղային ապրանքներ, նկար` կտավի վրա, և կոշկակարի գործիքներ:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը