Բաբկեն Հարությունյան. «Վարձակալությամբ են տրվում ազատագրված հողերը, որի արդյունքում բնակեցում չի կատարվում»
-Ես անհանգստացած եմ այն վիճակից, որը գոյություն ունի ԼՂ-ում,- ասել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը։ Իր այս տպավուրություններով նա կիսվել է ԼՂՀ կատարած Հանրային խորհրդի այցից հետո։ Բ. Հարությունյանն ականատես է եղել, որ ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում.
-Վարձակալությամբ տրվում են 500, 1000, 1500, 2000 հա հողեր, ինչի արդյունքում բնակեցում չի կատարվում։ Միջազգային հանրությունը մեզ գրեթե 20 տարով հիանալի շանս էր տվել՝ բնակեցնելու այդ հողերը։ Եթե մենք չենք կարողանում բնակեցնել, մեզ դնում ենք հիմար վիճակի մեջ,- ասել է Բ. Հարությունյանը՝ հավելելով նաև, որ երբ իր այս մտահոգությունը հայտնել է ԼՂՀ նախագահին և վարչապետին, նրանք զարմացել են.
-Մինչդեռ ես գիտեմ մարդկանց, որ Թալինի շրջանից, այլ տեղերից գնացել են, տարիներ շարունակ սպասել են, որ հող ստանան, չեն ստացել, թողել, հետ են եկել։ Մեր ուժն ազատագրված տարածքների բնակեցման մեջ է։ Եթե այդ հարցը լուծում ենք, մենք հաջողության հույս ունենք։ Եթե ամայի ենք թողնում, մենք մեզ հարվածում ենք։ Չի կարելի այդպես։
Իսկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով ՝ յուրաքանչյուր մարդու վերաբնակեցումն ազատագրված տարածքում բավական մեծ գումարների հետ է կապված՝ մոտ 20-25 հազար դոլարի։ Այդուհանդերձ, ըստ նրա, այս հարցը պետության ուշադրության կենտրոնում է, թեև Հանրային խորհուրդը նույնպես կարող է վերաբնակեցման հարցը բարձրացնել.

-Պետք չէ ջարդել այն դուռը, որն արդեն բացված է։
7or.am