Տնտեսական

30.11.2013 13:18


Սուրճի, թեյի և կակաոյի գնաճը կազմել է 5.3%

Սուրճի, թեյի և կակաոյի գնաճը կազմել է 5.3%

2013թ. նոյեմբերին սուրճը թանկացել է 1.5%–ով: Սա այս տարի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արձանագրած միակ թանկացումը չէ։ Մասնավորապես, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, այս տարվա նույն ամսում սուրճի, թեյի և կակաոյի գնաճը կազմել է 5.3%։ Հոկտեմբեր ամսվա համեմատ` 2013թ. նոյեմբերին այդ ապրանքախմբերի գնաճը 0.8% է:

2013թ. նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 7.8%–ով թանկացել է նաև հրուշակեղենը, կենդանական և բուսական յուղը՝ 6.2%–ով, ձուն՝ 30.0%-ով։

2013թ. հոկտեմբերի համեմատ` նոյեմբերին ձվի գնաճը կազմել է 0.1%, ոգելից խմիչքինը և ծխախոտինը՝ նույնպես 0.1%, կաթնամթերքինը՝ 0.4%։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը