Լրահոս

30.11.2013 14:21


Ա. Պողոսյան. «Եթե միջոցների 25%-ը գնում է սննդի վրա, ապա այդ մարդիկ աղքատ են»

Ա. Պողոսյան. «Եթե միջոցների 25%-ը գնում է սննդի վրա, ապա այդ մարդիկ աղքատ են»

Այսօր լրագրողներին «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասել է, որ Հայաստանում ընտանեկան սպառողական զամբյուղի 56.9%-ը կազմում են պարենային ապրանքները, իսկ 27.7%-ը՝ մատուցվող ծառայությունները: Ըստ նրա՝ դա խոսում է մեր բնակչության աղքատության մասին. եթե միջոցների 25%-ը գնում է սննդի վրա, ապա այդ մարդիկ աղքատ են.

«Մեզ մոտ դա կազմում է շուրջ 57%: Այն հաշվարկները, որ մարդը 1 օրում ծախսում է 1 դոլար, խոսում է ծայրահեղ աղքատության մասին: Հենց այստեղ է կյանքի ու մահվան սահմանը»։

Պողոսյանի խոսքերով՝ ներկա ցուցանիշները նախորդ տարվանից ավելի վատն են, դրա համար դեռ չեն հրապարակվում:

«Հայաստանում չկա լուրջ տնտեսական քաղաքականություն»,-ասել է բանախոսը:

Այս խորագրի վերջին նյութերը