Լրահոս

30.11.2013 14:41


Սեքսապաթոլոգ. «Կայքերից սեքսահոտ է գալիս»

Սեքսապաթոլոգ. «Կայքերից սեքսահոտ է գալիս»

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգիչ է համարել կայքերում սեքսի մասին նյութերը չափից ավելի ընթերցված լինելու հանգամանքը։

Կայքերից սեքսահոտ է գալիս, ինչը սեռաքաղցի հետևանք է,–ընդգծել է նա՝ միաժամանակ տրամաբանական համարելով, որ ազգային առանձնահատկություններով մեր հասարակությունն այդպիսով արտահայտվելու ձև է գտնում.

–Բա «քոմենթները», գրում են՝ էս ի՞նչ է, նամուս ունե՞ք և այլն։ Սա գրողները սեռական լուրջ խնդիրներ ունեն։

Նա նաև տեղեկացրել է, որ սեռավարակների թիվն ավելանում է հատկապես աշնանը՝ ամռանը օտար երկրներում հանգստանալու ժամանակ ունեցած պատահական սեռական կապերից հետո։

–Շատ սեռավարակներ ախտանիշ չունեն՝ անցավ են։ Իսկ տղամարդկանց մոտ սեռավարակները կարող են հանգեցնել անպտղության,–նշել է նա:

Սեքսապաթոլոգը խորհուրդ է տալիս պահպանակներն ամիսներով չպահել գրպանում, որովհետև առաջանում են անզեն աչքի համար աննկատ միկրոճաքեր, և օգտագործելու դեպքում վարակներից չեն պաշտպանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը