Լրահոս

30.11.2013 19:15


Սերժ Սարգսյանը բյուջետային գործընթացներին առնչվող վերլուծությունների, անգամ բամբասանքների մասին

Սերժ Սարգսյանը բյուջետային գործընթացներին առնչվող վերլուծությունների, անգամ բամբասանքների մասին

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ֆինանսների նախարարություն և տեղում ծանոթացել պետական կառավարման այդ մարմնում իրականացվող աշխատանքներին ու նախարարության առջև դրված խնդիրների կատարման ընթացքին: Նա ընդգծել է, որ տարիների ընթացքում բյուջետային գործընթացը նկատելիորեն բարելավվել է. պետական բյուջեի կազմման, կատարման և հաշվետվողականության ինստիտուտները մեր երկրում զարգացման մեծ ուղի են անցել, և եթե նախկինում մշտապես բյուջետային գործընթացը մեր հասարակության մտահոգությունների կիզակետում էր, ապա, Սերժ Սարգսյանի խոսքով, այժմ հասարակական քննարկումներում բյուջեն վաղուց արդեն պարզապես դուրս է մնացել, ինչը համակարգի կայացվածության մասին է վկայում:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև բյուջեի արդյունավետ կատարման՝ հավաքագրվող միջոցների արդյունավետ տնօրինման անհրաժեշտության մասին:

«Մյուս հարցը, որ պիտի առանձնացնեմ, տարվա ընթացքում բյուջետային գործընթացներին առնչվող քննարկումներին, վերլուծություններին, անգամ բամբասանքներին ավելի հստակ ու ժամանակին արձագանքելն է»,-ասել է նա՝ կարևորելով, որ յուրաքանչյուր տարվա բյուջեի մասին ամբողջական և խորը հաշվետվությամբ Ազգային ժողովում հանդես գալուց, պարբերաբար տարբեր ձևաչափերով հանրությանը տեղեկատվություն ներկայացնելուց զատ, Ֆինանսների նախարարությունը հստակ ու ժամանակին պատասխանի նաև հրապարակավ առաջ քաշվող բոլոր հարցերին, անգամ եթե դրանք ակնհայտ անհիմն են. «Ապատեղեկատվությունը պիտի մատնանշվի, պարզաբանման կարիք ունեցող հարցերը` հիմնավոր բացատրություն ստանան»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը