Լրահոս

01.12.2013 15:51


Կիևի ոստիկանապետը հրաժարական է տվել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից հետո

Կիևի ոստիկանապետը հրաժարական է տվել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից հետո

Շաբաթ օրը Եվրամայդանում տեղի ունեցածից հետո Կիևի ոստիկանապետ Վալերի Կորյակը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է «Gazeta»-ն` վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ում իր աղբյուրը։ Լրատվամիջոցն ավելացնում է, որ Կորյակը սեփական դիմումի համաձայն է հեռացել:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՆԳՆ «Բերկուտ» ստորաբաժանման հատուկ ջոկատայինները ցուցարարներին ցրելիս նրանց նկատմամբ ուժ էին կիրառել, երեք տասնյակից ավելի մարդ վնասվածքներ էր ստացել, նաև տեղեկություններ կան մեկ աղջկա զոհվելու մասին։

Ոստիկանների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու հարցով հետաքննություն է սկսվել։ Եվրամայդանում տեղի ունեցածի համար Ուկրաինայի ներքին գործերի նախարարն արդեն իսկ ներողություն է խնդրել:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դատապարտել է տեղի ունեցածը և խոստացել պատժել բոլոր մեղավորներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը