Ժամեր անց Երևան կգա Վլադիմիր Պուտինը։ Երևանի և Գյուրմրիի փողոցները բերված են մարտական պատրաստվածության։
Պուտինին ընդունելու է Սերժ Սարգսյանը։ Երկուսն էլ նախագահի պաշտոն ունեն։ Տարբերությունն այն է, որ մեկը մեծ պետություն է ներկայացնում և լեգիտիմության որոշակի պաշար ունի, իսկ մյուսը՝ փոքր երկրի ղեկավարի կոմպլեքս ունի և հանրային ոչ մի շերտի կողմից չի ընդունվում։
Պետության չափերը կապ չունեն. նախագահը մնում է նախագահ։ Սակայն Սերժ Սարգսյանն այդպես չի մտածում։ Նա դրսի հետ շփումները պատկերացնում է բացառապես քծնանքի շրջանակներում։ Դա գալիս է այն բանից, որ Սերժն իրեն ներքուստ նախագահ չի զգում. կեվորկովյան դրոշմը թույլ չի տալիս։
Ամեն դեպքում տեսախցիկները (անգամ օպերատորական սխալ դիտանկյունից) ֆիքսելու են, իսկ լրատվամիջոցներն էլ տարածելու են երկու նախագահների հանդիպումը։
Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի տեսակը, անցած փորձը և մի շարք այլ հանգամանքներ՝ որպես ՀՀ քաղաքացի նրան մի քանի խնդրանքով եմ ուզում դիմել։
1. Պուտինին մոտիկից տեսնելիս չթուլացնել չոքերը. հետո ի՞նչ որ նա Ձեզ մի հատ «փըխկ» արեց, անմիջապես մտաք Մաքսային միություն։ Ինչպես ասում են՝ տանը «պատերն» էլ են օգնում։ Թեև դրանք երբեք չեն եղել Ձեր պատերը։ Ամեն դեպքում ...
2. Պուտինին բարևելիս չկոտորեք Ձեզ ու ամբողջ մարմնով գետնին չհպվեք։ Գլուխն անկանոն թափահարել և անիմաստ ժպտալ չկա, շուտ եմ ասել։ Հասկանում եմ, որ դա շատ դժվար է Ձեզ համար, բայց չկոտորվեք։ Մի քանի րոպե գոնե արժանապատվություն խաղացեք։
3. Հանկարծ Գյուլիստանի անունը Պուտինի ներկայությամբ չտաք ու էն կոմերսանտ բիձուկին թույլ չտաք մասնակցել որևէ ֆորմատով որևէ քննարկման։ Զորի Գայկովիչին պահեք հեռու մի տեղ, հետո հետներդ կտանեք Մոսկվա, բայց այստեղ դրա իզ ու թոզը հանկարծ չերևա։
4. Պուտինի կենացը խմելիս աշխատեք շատ չքծնել։ Տեսեք չեմ խնդրում չքծնել ընդհանրապես, քանզի հասկանում եմ, որ դա Ձեր ուժերից վեր է։ Ասում եմ աշխատեք շատ չքծնել։ Դժվար բան չեմ խնդրում, այնպես չէ՞։
5. Երբ նստեք հաց ուտելու, Ձեր բնավորության համաձայն շատ չխմեք։ Աշխատեք սնունդն ընդունել փոքր չափաքանակով ու վերջում Ձեր ավանդական տրնգին հուպ չտաք։ Ասում են, շատ վատ է նայվում։
Ահա սրանք էին իմ՝ ՀՀ քաղաքացուս խնդրանքները չընտրված նախագահ Սերժ Սարգսյանին։
Մի քանի խնդրանք Սերժ Սարգսյանին

Կարեն Հակոբջանյան