Լրահոս

02.12.2013 10:13


Վանիկ Էլիզբարյանը և Վարուժան Բաբաջանյանը Մոսկվայում մրցանակի են արժանացել

Վանիկ Էլիզբարյանը և Վարուժան Բաբաջանյանը Մոսկվայում մրցանակի են արժանացել

Նոյեմբերի 26-29-ը Մոսկվայում «Мирное будущее Южного Кавказа: общая история и современность» անվանումով միջոցառումների շարքը եզրափակվեց Ռուսաստանի Խաղաղության և համագործակցության պալատի դահլիճում անցկացված մրցանակաբաշխությամբ և հաղթողների պատվին կազմակերպված ճաշկերույթով: Լրագրողների «Мирное будущее Южного Кавказа: общая история и современность» թեմայով նյութերի մրցույթում հաղթող ճանաչվեց և Ռուսաստան-Հարավային Կովկաս կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Հայաստանը ներկայացնող Վանիկ Էլիզբարյանը պարգևատրվեց պատվոգրով և թանկարժեք մրցանակներով: Իր խոսքում Վանիկ Էլիզբարյանը ողջունեց ներկաներին և կարևորեց հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը և Կովկասում խաղաղություն հաստատելու ձգտումը:

Նշենք, որ միջոցառման ժամանակ հայազգի 13-ամյա Ն.Կարապետյանի կողմից վրացական երգի կատարումը ստիպեց ներկաներին հոտնկայս ծափահարել: Վանիկ Էլիզբարյանը իր կողմից մրցանակ հանձնեց փոքրիկ հայուհուն` հիանալի կատարման համար:

Նշենք նաև, որ Մոսկվայում մրցանակի է արժանացել նաև Վարուժան Բաբաջանյանը, որը ի նշան ժողովուրդների խաղաղ գոյակցության` ծաղկեփունջ նվիրեց ադրբեջանական պատվիրակության անդամ Կամիլա Ալիևային:

Միջոցառման շրջանակներում մրցանակակիրները` այդ թվում Հայաստանը ներկյացնող Վանիկ Էլիզբարյանը և Վարուժան Բաբաջանյանը, հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի և Հարավային Կովկասի ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների հետ:

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակները հանդիպումներ ունեցան նաև ՌԴ պետդումայի մի շարք պատգամավորների, հասարակական-քաղաքական շրջանակների, ինչպես նաև` ռուսական երիտասարդական կառույցների ղեկավարների հետ:

Աղբյուրը՝ 1lur.am

Այս խորագրի վերջին նյութերը