Ավելի քան 10 խնդրագիր է ներկայացված Սպիտակ տան պաշտոնական կայքում Ուկրաինայի իշխանությունների դեմ
ԱՄՆ կառավարությանն ուղղված խնդրագիրը՝ խաղաղ ճանապարհով Ուկրաինայի ներկայիս իշխանությունը փոխելու պահանջով, առավելագույն ձայների քանակ է հավաքել՝ 56.000 ստորագրություն։ Խնդրագրերից երկուսում առկա են ավելի կոշտ պահանջներ՝ զինված միջամտություն ԱՄՆ կողմից, որն ավելի քան 7.000 ձայն է հավաքել։ Կայքում տեղադրված են նաև Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի և Ուկրաինայի դատավորների դեմպատժամիջոցների պահանջով խնդրագրեր։
Նմանատիպ խնդրագրերին ԱՄՆ–ի պաշտոնական արձագանքի համար հարկավոր է 100 հազար ձայն։ Շաբաթ օրվա խնդրագիրը՝ ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման կասեցման համարՈւկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պատժամիջոցներ կիրառել, ավելի քան 100 հազար ձայն է հավաքել Սպիտակ տան կայքում, և ԱՄՆ վարչության կողմից ընդունվել է դիտարկման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ին։