Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության եւ դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ հոդվածի 1-ին մասի, 215-րդ հոդվածի 1-ին մասի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Դուբայ-Երեւան չվերթի ուղեւորներ, Երեւան քաղաքի բնակիչներ Արթուր եւ Արմեն Ավետիսյան եղբայրները` օգտվելով ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ՈՒՄՀ բաժնի մաքսային ծառայության պետի եւ նույն բաժանմունքի տեսուչների կողմից անձնական այլ շահագրգռվածությամբ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ ծառայողական պարտականությունները չկատարելու հանգամանքից, վերջիններիս օժանդակությամբ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «կարմիր ուղի» ընթացակարգով առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել են թվով 30 «iphone 5S, 16 GB» մակնիշի, թվով 17 «Sony xperia Z» մակնիշի եւ թվով 5 «Sony xperia Z1» մակնիշի բջջային հեռախոսներ, պլանշետային եւ խաղային համակարգիչներ, տարբեր աքսեսուարներ, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Արթուր եւ Արմեն Ավետիսյան եղբայրները ձերբակալվել են:
Մաքսատան աշխատակիցների դեմ քրգործ է հարուցվել