«Կա՛մ Սերժը հեռանում է, կա՛մ Հայաստանը դադարում է գոյություն ունենալ` որպես սուվերեն պետություն»
Կա՛մ Սերժը հեռանում է, կա՛մ Հայաստանը դադարում է գոյություն ունենալ` որպես սուվերեն պետություն: Գյումրիում Պուտինի այցի կապակցությամբ արգելել են թաղումները, փողոցներն էլ ուղղակի «լպստել» են: Երևանում ամեն տեղ ռուսական դրոշ ա կախած (էսօր վախենում էի, որ անգամ մարշրուտկայի մեջ կարող ա ռուսական դրոշ կախված լինի), Սերժը ռուսների պատվին արձան ա բացում՝ առանց Պուտինի մասնակցության: Չէ, հասկանում եմ, որ պատվիրակություն ա գալիս, պետք ա դիմավորել, բայց ոչ սենց խայտառակ ձևով: Այս ամենով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արժանապատվության իր ուրույն պատկերացումներն ունի, որոնք տրամագծորեն տարբերվում են հասարակության զգալի հատվածի պատկերացումներից: Նախագահի աթոին հայտնված մարդը պատրաստ է ոչ միայն Հայաստանի պատվի, այլ նաև անվտանգության հետ խաղալ, մենակ թե «ռուս ցարը» «դոբռո» տա իշխանությունը պահելուն` թեկուզ Ռուսաստանի կազմում որպես գուբերնատոր: Ու ստեղ ռուսները մեղավոր չէն. սա բացառապես Սերժի ընտրությունն է, ու հենց ինքն ա սրա համար պաասխանատու: Բոլոր այն մարդկանց, ովքեր իրոք մտահոգված են Հայաստանի հանրապետության և Լեռնային Ղարբաղի Հանրապետության ապագայով, պետք է միավորի մեկ նպատակ` Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելը: Մնացած բոլոր խոսակցությունները, հատկապես Պուտինի հրաժարականի պահանջը, ուղղակի դհոլություն են և ռեժիմի պահպանմանն ուղղված քայլեր:
«Կա՛մ Սերժը հեռանում է, կա՛մ Հայաստանը դադարում է գոյություն ունենալ` որպես սուվերեն պետություն»
Կա՛մ Սերժը հեռանում է, կա՛մ Հայաստանը դադարում է գոյություն ունենալ` որպես սուվերեն պետություն:
Գյումրիում Պուտինի այցի կապակցությամբ արգելել են թաղումները, փողոցներն էլ ուղղակի «լպստել» են: Երևանում ամեն տեղ ռուսական դրոշ ա կախած (էսօր վախենում էի, որ անգամ մարշրուտկայի մեջ կարող ա ռուսական դրոշ կախված լինի), Սերժը ռուսների պատվին արձան ա բացում՝ առանց Պուտինի մասնակցության: Չէ, հասկանում եմ, որ պատվիրակություն ա գալիս, պետք ա դիմավորել, բայց ոչ սենց խայտառակ ձևով:
Այս ամենով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արժանապատվության իր ուրույն պատկերացումներն ունի, որոնք տրամագծորեն տարբերվում են հասարակության զգալի հատվածի պատկերացումներից: Նախագահի աթոին հայտնված մարդը պատրաստ է ոչ միայն Հայաստանի պատվի, այլ նաև անվտանգության հետ խաղալ, մենակ թե «ռուս ցարը» «դոբռո» տա իշխանությունը պահելուն` թեկուզ Ռուսաստանի կազմում որպես գուբերնատոր:
Ու ստեղ ռուսները մեղավոր չէն. սա բացառապես Սերժի ընտրությունն է, ու հենց ինքն ա սրա համար պաասխանատու: Բոլոր այն մարդկանց, ովքեր իրոք մտահոգված են Հայաստանի հանրապետության և Լեռնային Ղարբաղի Հանրապետության ապագայով, պետք է միավորի մեկ նպատակ` Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելը: Մնացած բոլոր խոսակցությունները, հատկապես Պուտինի հրաժարականի պահանջը, ուղղակի դհոլություն են և ռեժիմի պահպանմանն ուղղված քայլեր:
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից