Լարված իրավիճակ Երևանում. ցուցարարներն ու ոստիկանները բախվում են
Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ բողոքի երթը Ազատության հրապարակից մեկնարկել է։ Բողոքի գործողության մասնակիցներն այժմ Հյուսիսային պողոտայում են, որտեղ ոստիկանները փակել են նրանց ճանապարհը և արգելում են բարձրանալ դեպի ՀՀ նախագահական նստավայր։ Ցուցարարներն ու ոստիկանները բախվել են։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է, որ ցուցարարները խախտում են օրենքը և խոչընդոտում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Որոշ ժամանակ անց ցուցարարներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատը և դուրս գալ Հանրապետության հրապարակ։ Ցուցարարների և ոստիկաների միջև քաշքշուկ է տեղի ունեցել նաև այնտեղ։
Նշենք, որ բողոքի գործողության մասնակիցները ձեռքներին ունեն Հայաստանի եռագույն դրոշները, ինչպես նաև «Դեպի բարիկադներ», «Հայաստանը մե՛նք ենք», «Պուտի՛ն, նազադ», «Հայաստանը չի՛ վաճառվելու Պուտինին», «Թշնամուն զենք վաճառողը թշնամի է» գրությամբ պաստառներ: Նրանք նաև բացականչում են՝ «Սերժի՛կ, դավաճա՛ն», «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Հայե՛ր, միացե՛ք»։

7or.am