Լրահոս

02.12.2013 14:46


Հեղինե Բիշարյան. «Մի հատ էլ փետ վերցրու ձեռդ»

Հեղինե Բիշարյան. «Մի հատ էլ փետ վերցրու ձեռդ»

Այսօր մեկնարկած ՀՀ ԱԺ քառօրյային մասնակցում է նաև «Օրինաց երկիր» խմբակցությունից պատգամավոր դարձած Լևոն Դոխոլյանը։ Նրա համար ՕԵԿ խմբակցությունում տեղ բացվեց պատգամավոր Խաչիկ Հարությունյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո:

Լրագրողների հետ Դոխոլյանի առաջին շփումը հարթ չի անցել։ Նա ԱԺ–ում տեղաշարժվել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ, իսկ երբ լրագրողները փորձել են նրան հարցեր ուղղել, Դոխոլյանին շտապել է օգնության հասնել Բիշարյանը՝ ասելով. «Պարոն Դոխոլյանը չի պատասխանում հարցերի»։

Լրագրողների դիտարկումը՝ «Տիկին Բիշարյա՞նն է ձեզ ասելու, թե ինչ անեք», թերևս դիպել է նրա ինքնասիրությանը, և Դոխոլյանը համաձայնվել է մի քանի հարցի պատասխանել։

Իսկ երբ լրագրողները դժգոհել են, թե ինչու է Հեղինե Բիշարյանն իրենց խոչընդոտում՝ հարցեր ուղղելու պատգամավորին, Բիշարյանը բորբոքվել է. «Ա՜յ քեզ բան, մի հատ էլ փետ վերցրու ձեռդ»:

Հիշեցնենք, որ Լևոն Դոխոլյանը Հեղինե Բիշարյանի քրոջ դստեր ամուսինն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը