Լրահոս

02.12.2013 15:07


ԱԺ–ում արտահերթ ռեժիմով սկսել է քննարկվել կուտակային կենսաթոշակային համարակրգի հարցը (ուղիղ միացում)

ԱԺ–ում արտահերթ ռեժիմով սկսել է քննարկվել կուտակային կենսաթոշակային համարակրգի հարցը (ուղիղ միացում)

ՀՀ ԱԺ–ն արտահերթ ռեժիմով արդեն սկսեց քննարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ դնելուն վերաբերող հարցը։ Ինչպես տեղեկացրել էինք, օրենքի կիրառումն առնվազն մեկ տարով հետաձգելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»։

Եթե նախորդ անգամ այս խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը քաղաքական մեծամասնությունը տապալեց՝ բոյկոտելով այն, ապա այսօր ԱԺ կանոնակարգ–օրենքով այդ հնարավորությունը չուներ։

Այսօր՝ մինչ ԱԺ նիստի սկսվելը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «7օր»–ին ասել էր, որ ոչ թե կառավարությունը, այլ քաղաքացին ի՛նքը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է բարեկեցիկ թոշակ ստանալ, թե ոչ։

–Այլապես, իշխանության, կառավարության հանդեպ այս տոտալ անվստահության պայմաններում նման նախագծի ընդունումը և կիրառումն ուղղակիորեն անընդունելի է։ Կառավարությունը խստագույնս շահագրգռված է, որ այս օրենքը գործի։ Թե ինչի՞ համար է շահագրգռված, այդ ամենը մեզ համար պարզ է, և խորհրդարանի ամբիոնից կներկայացվի,–ասել էր Ն. Զոհրաբյանը։

Watch live streaming video from parliamentam at livestream.com

Այս խորագրի վերջին նյութերը