Լրահոս

02.12.2013 15:22


Տիգրան Սարգսյան. «Հիրավի, հայ-ռուսական արդի հարաբերությունները հատուկ՝ բացառիկ բնույթ են կրում»

Տիգրան Սարգսյան. «Հիրավի, հայ-ռուսական արդի հարաբերությունները հատուկ՝ բացառիկ բնույթ են կրում»

Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր Երևանում մասնակցել են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ խաչ» հուշարձանի բացմանը: Այդ կապակցությամբ ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շատ խորհրդանշական է, որ այս հիշարժան իրադարձությունը տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարվող պետական այցի շրջանակում:

–Այս նրբաճաշակ կոմպոզիցիան, շնորհիվ քանդակագործի աշխատանքի, մարմնավորել է այն խոր զգացմունքներն ու հույզերը, որոնք միմյանց նկատմամբ տածում են մեր երկու ժողովուրդները: Այն խորհրդանշում է Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող մշակութային կապերն ու մարդկային հարաբերությունների հարուստ ավանդույթը: Արտացոլում է կողք կողքի անցած մեր ճանապարհը և այն հոգևոր հենքը, որի վրա մենք կառուցել և այսօր էլ շարունակում ենք կատարելագործել մեր բազմաբնույթ և բազմերանգ հարաբերությունները:
Հիրավի, հայ-ռուսական արդի հարաբերությունները հատուկ՝ բացառիկ բնույթ են կրում: Դրանք միայն դաշնակցային, ռազմավարական գործընկերության և դինամիկ կերպով զարգացող համագործակցության հարաբերություններ չեն: Դրանք չի կարելի բնութագրել քանակական պարզ տվյալներով:
Մեր հարաբերությունների հիմքում ընկերությունն ու փոխադարձ զորակցությունն է, որոնք խարսխված են արժեքների ընդհանրության վրա: Դրանք անցել են ժամանակի փորձության միջով, թրծվել են համաշխարհային երկու պատերազմների ռազմադաշտերում և կարողացել են դիմակայել ժամանակակից աշխարհի բոլոր մարտահրավերներին:
Այս հուշարձանը, որը մեզ նվիրել է հիանալի ստեղծագործող Ֆրիդրիխ Սողոյանը, նաև յուրատեսակ ուղերձ է մեր ապագա սերունդներին՝ հիշեցում այն արժեքների մասին, են՝ ստեղծելով ապագայի անսասան հիմք
,–
ասել է Տ. Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը