Լրահոս

02.12.2013 16:37


Ա. Մարտիրոսյան. «Սերժ Սարգսյանը միանձնյա ձևով է իրականացրել այդ որոշումը»

Ա. Մարտիրոսյան. «Սերժ Սարգսյանը միանձնյա ձևով է իրականացրել այդ որոշումը»

Այսօր Երևանի կենտրոնում Մաքսային միությանը միանալու դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ «7օր»–ի թղթակցի հարցին՝ «Ո՞րն է ակցիայի հիմնական նպատակը, և ՀՀ իշխանություններն ի՞նչ կոչով են հանդես գալու», «Ժառանգության» փոխնախարար Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Ակցիան նախաձեռնող խումբը մեկ նպատակով է հանդես գալիս՝ դեմ ենք Մաքսային միությանը միանալուն։ Սերժ Սարգսյանը միանձնյա ձևով է իրականացրել այդ որոշումը, ուստի և այն չի համապատասխանում քաղաքացիների ցանկություններին։ Առավել ևս, որ իշխանությունների ակտիվ ջանքերով թաքցվում է, թե ինչ է սպասվում Հայաստանին ՄՄ մտնելիս»։

Մարտիրոսյանը նաև հավելել է, որ ակցիայի ընթացքում պետք է հնչեն կոչեր՝ ուղղված Սերժ Սարգսյանի հրաժարականին։

Այս խորագրի վերջին նյութերը