Արծվիկ Մինասյան. «Նպատակը մեր աշխատող հասարակությանը կազինոյի խաղացող դարձնելն է»
Արտահերթ կարգով ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացրած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարի հետաձգելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ ԱրծվիկՄինասյանը նշել է.
Նա նաև ընդգծել է, որ անգամ միջինից բարձր եկամուտներ ստացողների համար նման ճնշումը հավասարազոր է սեփականության իրավունքը խլելուն, և չի կարելի կտրուկ միջոցներով հասարակությանը պարտադրել մի բան, որը կարող է արտագաղթի պատճառ դառնալ։
Արծվիկ Մինասյան. «Նպատակը մեր աշխատող հասարակությանը կազինոյի խաղացող դարձնելն է»
Արտահերթ կարգով ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացրած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարի հետաձգելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշել է.
–Պարտադիր բաղադրիչը տնտեսապես, քաղաքականապես, իրավական, սոցիալական համերաշխության տեսանկյունից չի համապատասխանում մեր երկրում ներկայում ձևավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերներին։ Այս փոփոխությամբ կառավարությունն ապացուցեց, որ անճարակ է շտկել Հայաստանի դեմոգրաֆիական վիճակը։ Այս բարեփոխումների նպատակը մեր աշխատող հասարակությանը ֆինանսական շուկայի բարձր ռիսկային խաղերի մեջ մտցնելն է, կազինոյի խաղացող դարձնելն է։

7or.am